Հայաստանում նկատում եմ չափազանց վտանգավոր նախապատրաստական քարոզչական աշխատանքներ մոտ ապագայում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից Հայաստանի դուրս գալու ուղղությամբ։
Պատերազմից հետո, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից ավելի լավ փաստաթուղթ Հայաստանի համար դեռ ոչ մեկը աշխարհում չի առաջարկել: Իսկ այն պնդումները, որ առանց այդ փաստաթղթի Հայաստանը կկարողանա ինքնուրույն իր խնդիրները լուծել, ֆանտազիաների ոլորտից են։ Այդ ֆանտազիաներն էլ, բնականաբար, Արևմուտքն է մարդկանց ականջների մեջ կաթեցնում։
Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի շահերից բխող այդ լավագույն փաստաթղթից պաշտոնապես հրաժարվելը նոր աղետի սկիզբ է դառնալու։
Ցավոք, ելնելով նախորդ փորձից, կարող եմ պնդել, որ ընդդիմադիր դաշտում չի գտնվի գեթ մեկ ազդեցիկ քաղաքական ուժ, որը Հայաստանում օրակարգ կդարձնի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պաշտպանելու կենսական անհրաժեշտության մասին միտքը։
Հայկ Այվազյան